Ավելի անհաջող ՀՀ հավաքականը հանդես է եկել միայն 2006 թ-ին


10:23 , 15 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Պորտուգալիայի հավաքականի հետ ընտրական մրցախաղով Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթները մրցաշրջան-2014-ում: Այն չափազանց անհաջող էր մեր ընտրանու համար: Մրցաշրջանը սկսելով Վարդան Մինասյանի գլխավորությամբ Կրասնոդարում կայացած ընկերական խաղում ռուսներից 0:2 հաշվով կրած պարտությամբ, ՀՀ հավաքականը Բեռնար Շալանդի օրոք անցկացրած մյուս 8 հանդիպումներից միայն մեկում հաղթեց, մեկ խաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց 6 պարտություն, որից 4-ը՝ անընդմեջ:

Ընդհանուր առմամբ անցկացրած 9 խաղերում մեր հավաքականը խփեց ընդամենը 8 գոլ, սեփական դարպասը բաց թողեց 23 գնդակ: Այդ հանդիպումներից 3-ն ընտրական բնույթ ունեին, որոնցում մեր ֆուտբոլիստները մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին 2 պարտություն և տարին ավարտեցին եզրափակելով ընտրական մրցաշարի աղյուսակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ