Մեկ ու վերջնական անգամ բարձրաձայն ու տղամարդավարի կանգնենք ու խոստովանենք, որ մենք ֆուտբոլի ազգ չենք


02:03 , 15 նոյեմբեր, 2014


Ֆուտբոլի առումով. ինձ թվում է՝ մենք պետք է մեկ ու վերջնական անգամ բարձրաձայն ու տղամարդավարի կանգնենք ու խոստովանենք, որ չէ էլի դե, մենք ֆուտբոլի ազգ չենք: Հրաշալի շախմատիստ ենք, կյանքի գնով պատերազմ հաղթող ենք, բայց... Ֆուտբոլի ազգ չենք էլի: Էդ մերը չի, ու եկեք էլ ինքնախաբեությամբ չզբաղվենք, մենք թիմային խաղացող ժողովուրդ չենք: Թեկուզ հիմա մեր հանճարեղ Մխիթարյանը վրա-վրա երկու գնդակ էլ խփի, ու հաղթենք, մեկ է, դա բան չի փոխելու: Է, վերջը նախագահը նույնիսկ ֆուտբոլային դիվանագիտություն արեց ու համ իրեն, համ ազգին ցույց տվեց առարկայորեն, որ չէ, ձախողվում է էդ անտերը: Պետք է հանգիստ ընդունել փաստն ու ֆուտբոլ խաղալ հավեսի համար ընդամենը, ավելորդ ամբիցիաներ ու հուզումներ էլ չունենալ ուղղակի: