Կարծես աշխարհի լավագույն ֆուտբոլիստը հենց մեր Հենոն է և ոչ թե գոռոզամիտ Ռոնալդուն


00:57 , 15 նոյեմբեր, 2014

Պորտուգալիա-Հայաստան 0:0, առաջին խաղակեսն ավարտված է, կեցցեն մեր տղաները: Հատկապես Մխիթարյանը փայլում է խաղադաշտում, արդեն երկու դեղին պորտուգալացիները վաստակել են` Հենոյին վնասազերծելու պատճառով:
Կարելի է հստակ արձանագրել, որ Մխիթարյանը իր ետևում է թողնում Ռոնալդուին և կարելի է վստահաբար ասել, որ կարծես աշխարհի լավագույն ֆուտբոլիստը հենց մեր Հենոն է և ոչ թե գոռոզամիտ Ռոնալդուն:
Վստահ եմ՝ եթե մեր տղաները սկսեն ավելի համարձակ գործել երկրորդ խաղակեսում, և կատարվեն ճիշտ փոփոխություններ, մասնավորապես՝ Ղազարյանին փոխարինել, ասենք, Մարկոսով կամ Սարկիսովով, ապա միանշանակ մենք կունենանք դրական արդյունք: