Tert.am-ը գրում է.
Շոտլանդիայում անկախության հարցով նոր հանրաքվե կանցկացվի: Այս մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով այդ երկրի նոր ղեկավարին՝ Ազգային կուսակցության նոր առաջնորդ Նիկոլա Սթերջենին:
44-ամյա Սթերջենը, մասնավորապես, հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի Շոտլանդիան անկախ լինի: Իսկ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ քաղաքացիների մեծ մասը քվեարկի հօգուտ անկախության:
Նա նշել է, որ առաջնորդի դերում իր գլխավոր նպատակը լինելու է նոր հանրաքվեի անցկացումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ