Պոլիտեխնիկի հեղինակությունը վնասող քայլերից ձեռնպահ մնալու՝ Սամվել Նիկոյանի հորդորին բուհում ականջալուր չեն եղել


21:12 , 14 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) կառավարման խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը Tert.am-ի հետ զրույցում իր մտահոգությունն արտահայտեց Պոլիտեխնիկի շուրջ բարձրացված սկանդալի մասին։
«Ցավոք՝ վերջին իրադարձությունները Պոլիտեխնիկում ոչ առողջ մթնոլորտ են ստեղծել, ինձ քիչ են հետաքրքրում այդ սկանդալները, ինձ առաջինը մտահոգում է բարոյահոգեբանական մթնոլորտը, որն այնքան էլ նպաստավոր չէ Պոլիտեխնիկի հեղինակության համար»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի վարույթում է գտնվում Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու գործը, որի հիմնական սկանդալն այն է, որ իբր՝ Թոքմաջյանն ու նույն բուհի մի կին դասախոս անպարկեշտ համակարգչային գրագրություն են անում ու նաև վիրավորական արտահայտություններ անում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հասցեին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ