ՀՀ Ոստիկանություն, վախեցիր հավասարակշռությունը կորցրած կնոջից և մորից


20:31 , 14 նոյեմբեր, 2014

Խորհուրդ Ոստիկանությանը կանանցից,
ՀՀ Ոստիկանություն, զսպիր կանանց նկատմամբ բռնություն իրականացնելու ցանկությունդ, այլապես կանայք գործի կդնեն իրենց՝ քեզ կսմթելու, ճանկռելու և այլ վերքեր հասցնելու բոլոր հնարավորությունները: Արժանապատիվ կանայք չեն մարսում վիրավորանք, իսկ փողոցում արժանապատվություն ունեցողներն են կանգնած բողոքի ձայն բարձրացնում: Վախեցիր հավասարակշռությունը կորցրած կնոջից և մորից: Նա ամեն ինչի ընդունակ է և իր քայլերի համար պատասխանատու չի լինի մեկ օր: Այդ ո՞ր օրենքն է թույլ տալիս, որ պետությունը, հանձինս ոստիկանության, ապտակի, ստորացնի, բռնութուն կիրառի քաղաքացու վրա, իսկ քաղաքացին զուրկ լինի բոլոր իրավունքներից: Զգուշացիր, քանզի հեղափոխությունը կարող է մի օր հենց կանայք սկսեն: