Ուսանողությունը պետք է լինի վառ անհատականությունների խումբ


14:12 , 14 նոյեմբեր, 2014

Մեր բուհական համակարգը պետք է դառնա ուսանողակենտրոն: Պահանջում եմ լինել կրթական ոլորտի բարեփոխումների մեջ իրական շահառու, աջակցել կամ դեմ լինել: Եթե դուք մեզ օգնեք, ավելի արագ և լավ կլուծենք մեր հարցերը: Ես միշտ ողջունել եմ ուսանողական ակտիվությունը. եթե ուսանողը մի բանի կողմ է կամ դեմ, դա նշանակում է, որ նա մտահոգ է իր երկրի ապագայով, բայց հորդորում եմ` դա չանել կրթության հաշվին: Ուսանողի հիմնական առաքելությունը կրթությունն է: Այո, ուսանողությունը լրջագույն գործոն է բոլոր հասարակություններում, սակայն պատմությունը ցույց է տվել, որ ուսանողությանը շատ հաճախ օգտագործում են և մոռանում: Ուսանողությունը զանգված չէ, այն անհատների սոցիալական խումբ: Չդառնաք զանգված, եղեք վառ անհատականությունների խումբ:

Կից նյութն այստեղ