Լեգենդը` Դել Պիերոն, նաև հայերենով է շնորհակալություն հայտնել իր ծննդյան 40-ամյակի շնորհավորանքների համար


13:20 , 14 նոյեմբեր, 2014

Լեգենդը` Դել Պիերոն, նաև հայերենով է շնորհակալություն հայտնել իր ծննդյան 40-ամյակի շնորհավորանքների համար: Նա մոտ 100 լեզվով «շնորհակալություններ» է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում:
Փոքր բան է, բայց հաճելի է ամեն դեպքում: Ի դեպ, ժամանակին Ալեքսը «Յուվեի» ֆան ակումբի, մասնավորապես՝ Hakob-ի շնորհիվ հատուկ ողջույններ էր ուղարկել Հայաստան: