Վիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է, կայուն է, սակայն ուղղաթիռի անձնակազմի մասին դեռ տեղեկություններ չկան. Դ. Բաբայան


12:06 , 14 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի մասին տեղեկություններ չկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Վիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է, կայուն է: Ճիշտ է, դեռևս չենք կարողանում մոտենալ այդ տեղին, այն այս պահին էլ ինտենսիվ կրակի տակ է»,-տեղեկացրեց Դավիթ Բաբայանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ