Ի՞նչ էին անելու ռումինացի ռաբիզ երգիչները, եթե չլիներ հայկական էստրադան. Թիրախում Արմենչիկի «Ուշ է» երգն է


15:50 , 17 սեպտեմբեր, 2012

Գողության հերթական դեպքն ենք արձանագրում մեր՝ աշխարհագրորեն հեռու, բայց ճաշակային առումով քույր պետության կողմից: Ռումինացի երգիչները կարծես միմյանց հերթ չեն տալիս հայկական այս կամ այն ռաբիզ երգչի երգը գողանալու  և իրենցով անելու համար: Հերթական թիրախն Արմենչիկի «Ուշ է» երգն է: Գիտեմ հիմա շատերն ինձ անարգանքի սյունին կգամեն, որ համարձակվում եմ վաստակավոր արտսիտ Արմենչիկին ռաբիզ կոչել, բայց փաստը փաստ է, որ այս տղան մուղամի վարպետ է:

Ռումինացի գողի անունը Ֆլորիան Ստոյան է: Նա ծնվել է 1979-Ին Բուխարեստում և երազանք ունի դառնալ Արմենչիկ : ) Մի խոսքով վայելեք կատարումը, որը բոլորովին վերջերս է դուրս եկել: