ԵԱՀԿ-ում ամերիկյան առաքելությունը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից


17:12 , 13 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ում ամերիկյան առաքելության տարածած հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքի նկատմամբ երկրի աջակցությունը:

«Մենք ողջունում ենք ընթացիկ տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հանդիպումները Սոչիում, Նյուպորտում և Փարիզում, որոնք նվազեցրին լարվածությունը և կայունացնող ազդեցություն ունեցան շփման գծի երկայնքով: Մենք ակնկալում ենք, որ նախագահները կշարունակեն իրենց երկխոսությունը եկող տարում։ Խաղաղ բանակցային կարգավորմանն այլընտրանք չկա»,- ասված է հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ