ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը մտահոգված է ղարաբաղյան օդուժի ուղղաթիռը խոցելու փաստով


15:12 , 13 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում անդրադարձել է երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ղարաբաղյան օդուժի ուղղաթիռը խոցելու միջադեպին:

«Մտահոգված եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից ուղղաթիռ խոցելու փաստով: Անկախ միջադեպի հանգամանքներից՝ կողմերը պետք է զսպվածություն դրսևորեն և հետամուտ լինեն դիվանագիտական հանգուցալուծմանը»,-գրել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ