Վարչապետը հանձնարարեց ուշադրություն դարձնել գազային լիցքավորման բալոններին և դրանց անվտանգությանը


11:52 , 13 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր նախքան Կառավարության նիստի հիմնական օրակարգին անցնելը գործադիրի անունից ցավակցեց Գյումրիի ողբերգական ավտովթարի արդյունքում զոհվածների հարազատներին: 

«Միաժամանակ ինձ տրված նախնական զեկույցների հիման վրա ուզում եմ մեր համապատասխան գերատեսչությունների ուշադրությունը սևեռել գազային լիցքավորման բալոնների, տեխզննման գործընթացների և դրանցում անվտանգության աղբյուրների խնդիրների վրա: Հանձնարարում եմ պատկան մարմիններին մեկ ամսվա ընթացքում կառավարության քննարկմանը ներկայացնել համապարփակ լուծումներ»,–ասաց Հովիկ Աբրահամյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ