Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. ափսոսում եմ, որ նրա հետ երբևէ չեմ շփվել


10:36 , 13 նոյեմբեր, 2014

Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է։ Շնորհավորում եմ պարոն Սիրադեղյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ և ցանկանում ամենալավն ու բարին։ 
Վերջին 25 տարիների ժամանակահատվածում Վանոն հայ իրականության, երևի թե, ամենավառ և միևնույն ժամանակ ամենահակասական կերպարն է։ Նա այն քիչ քաղաքական դեմքերից է, որի հետ անձնական շփում երբևիցե չեմ ունեցել, ինչի համար շատ ափսոսում եմ, և այն քիչ մարդկանցից, ում հետ կուզենամ զրուցել թե՛ որպես քաղաքական գործիչ, թե՛ որպես մտավորական և թե՛ որպես պարզապես մարդ։