Արցախը ոչ թռիչքային գոտի է հայտարարվել կամայականորեն. Ադրբեջանի որոշումն ապօրինի է


09:28 , 13 նոյեմբեր, 2014

Ադրբեջանի որոշումն ապօրինի է և չի կարող իրավական ուժ ունենալ: Արցախը ոչ թռիչքային գոտի է հայտարարվել կամայականորեն:
Որևէ տարածք ոչ թռիչքային գոտի հայտարարելու համար անհրաժեշտ է ՄԱԿ ԱԽ հատուկ որոշում: Այս ատյանը շրջանցելու միայն մեկ ձև կա, այն է, եթե հասունացած է հումանիտար աղետ, այսինքն` բնակիչների կյանքին վտանգ է սպառնում: Արցախի պարագայում նման վտանգ չկա:
Ալիևը հերթական անգամ թքում է միջազգային հանրության կողմից սահմանված նորմերի վրա` կարծելով, թե Ադրբեջանից դուրս էլ կարող է անել ինչ խելքը փչի: