2007 թ.–ին, նախկին գովազդային գործակալ Դորենտ Պեպպան արեց մի բան, ինչը չէր արվել 1600 թ.–ից ի վեր։ Սպիտակ զգեստ հագած, ձեռքին մեկ զույգ աղավնի, նա հեթանոսական ծես իրականացրեց Զևս աստծո տաճարում։ Պեպպան Հելլենների կազմակերպության անդամ էր, որը զբաղվում էր հին հունական երկրպագության ձևերի վերականգնմամբ։ Նա, քրիստոնեական Հռոմեական կայսրության ժամանակներից ի վեր, դարձավ առաջին քրմուհին, ով իրականացնում էր նման արարաողություն։ Արդյունքը շշմեցնող էր։
Առաջին, անօրինական միջոցառումից անցել է 7 տարի։ Եվ կարծիքը կտրուկ փոխվել է։ Այսօր հարյուր հազարավոր հույներ բացահայտ երկրպագում են հին աստվածներին։ Ձախ գիտնականները, Աջ հունական ազգայնականները, էկոլոգներն ու New Age–ի (Նոր դարաշրջան) կողմնակիցները, բոլոր նրանք հավաքվել են հելլենների դրոշի տակ։ Խումբը Զևսի պատվին ծեսեր է իրականացնում և գիշերային զբոսանքներ կազմակերպում։ Նրանք նույնիսկ գտնում են, որ Հունաստանը քրիստոնեական շրջափակման մեջ է և անհապաղ պետք է ազատվել դրանից։