Մեր ուղղաթիռը ոչ միայն չէր գրոհում, այլև հարձակման չէր սպասում


00:22 , 13 նոյեմբեր, 2014

Ադրբեջանական դիրքերից արված մեր ուղղաթիռի խոցման կադրերն ապացուցում են, որ հայկական օդուժի 2 ապարատները թռչում են շփման գծի երկայնքով, այլ ոչ թե գրոհում են ադրբեջանական դիրքերի վրա...
Ավելին, թշնամու դիրքերը գրոհող ուղղաթիռները հակահրթիռային միջոցներ են բաց թողնում այդ պահին (մասնագետները կփաստեն), ինչը չկա կադրերում, այսինքն` տղաները ոչ միայն չէին գրոհում, այլև հարձակման չէին սպասում...
Եթե այսպես են վարվում ուսումնավարժակական թռիչքներ իրականացնող ապարատների հանդեպ, ուրեմն ադրբեջանական օդուժը Քուռի աջակողմյան հատվածում հայտնվելու դեպքում պետք է գետին տապալվի...