Քառյակի առաջարկած կետերից մեկը կարող է խոշոր հարկատուների համար «օրինական» ստվերային տնտեսություն ստեղծել


12:47 , 12 նոյեմբեր, 2014

Ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջարկած կետերից մեկը վերաբերում է շրջանառության հարկին: Առաջարկ կա հարկի դրույքաչափը նվազեցնել 3 անգամ: Կառավարությունն արդեն իսկ նվազեցրել է այդ դրույքաչափը, սակայն պահանջ է հնչում նաև գրեթե երեք անգամ բարձրացնել նաև շեմը՝ 58 միլիոնից դարձնելով 150 մլն դրամ։ Տնտեսագիտական տեսանկյունից դա բավականին ռիսկային առաջարկ է: Հիմնավորում բնականաբար կա, և այն է, որ շրջանառության հարկի 1 տոկոս դրույքաչափի դաշտում կհայտնվեն նաև այնպիսի տնտեսավարողներ, որոնք այսօր ունեն 150 մլն դրամի շրջանառություն: Դրանք դժվար է փոքր բիզնես համարել: Բացի այդ, կլինեն նաև այնպիսիք, ովքեր կկիսեն իրենց բիզնեսը, որպեսզի կարողանան գործել ավելի ցածր հարկային բեռի դաշտում: