Կառավարությունը ներգրավվել է շուրջ 5 մլրդ դրամ «Նաիրիտի» աշխատավարձերի խնդրի լուծման համար


12:41 , 12 նոյեմբեր, 2014

Ոչ իշխանական քառյակի կետերում կա մի կետ, որը կապված է «Նաիրիտի» հետ: Չնայած այն հանգամանքին, որ այս կետը որոշ իմաստով կարծես հասցրել է հնանալ, սակայն, այնուամենայնիվ, կան առաջարկներ: Առաջարկվում է հաստատել գործարանի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձերի պարտքերը, ձևավորել «Նաիրիտի» անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով։ Կառավարությունն արդեն իսկ զբաղվում է այդ հարցով և պատրաստվում է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ներկայացնել իր մոտեցումները գործարանի վերաբերյալ։ Լուծման ընթացքում է նաև աշխատավարձերի պարտքերի մարման հարցը։ Այդ նպատակով ներգրավվել է շուրջ 5 մլրդ դրամ։