Նախարարությունների օպտիմալացման շրջանակներում մի քանի կրեատիվ առաջարկություն ունեմ


22:20 , 11 նոյեմբեր, 2014

1. Միավորել Էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունները` հիմա բուժման կարիք ամենաշատն էկոնոմիկան ունի
2. Մշակույթի և պաշտպանության նախարարությունները` մշակույթը փրկելու ու պաշտպանելու միակ հույսը բանակն է մնացել։ Առանց զենք մեր մշակույթը էլ փրկել չի լինի
3. էներգետիկայի և գյուղատնտեսության նախարարությունները, որպեսզի գյուղնախարարությունը էներգետիկներին աթար ու փայտ ապահովի, մեկ ա՝ թանկացումներից հետո ժողովուրդը միայն աթար ու փայտ է վառելու
4. Քաղաքաշինության և սփյուռքի նախարարությունները, միևնույն է՝ քաղաքացիները վաղուց արդեն սփյուռքում են
5. Բնապահպանության և կապի ու տրանսպորտի նախարարությունները։ Մեկ ա՝ բնապահպանությունը անկապ նախարարություն է, գոնե կապի նախարարությունը ատմազկա կդառնա