Այս պահին Բաքվի կենտրոնում ընթանում է ադրբեջանական ընդդիմության հանրահավաքը


16:15 , 9 նոյեմբեր, 2014

Այս պահին Բաքվի կենտրոնում ընթանում է ադրբեջանական ընդդիմության հանրահավաքը: Հանրահավաքին մասնակցում են Ջամիլ Հասանլին, Ալի Քերիմլին և Էլդանիզ Գուլիևը: Քերիմլին իր ելույթի ընթացքում կոչ է արել պայքարել վարչակարգի դեմ և հայտարարել է, որ իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել ընդդիմության վրա: Բացի դրանից նա կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին: Բաքվի ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սահլաբ Գուլիևը զգուշացրել է հանրահավաքի մասնակիցներին չխախտել սահմանադրական կարգը: Իսկ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հատուկ տեղ են հատկացրել միտինգը լուսաբանելու համար: Այս միջոցներին դեմ է հանդես եկել Ադրբեջանի ազգային ճակատի նախագահի տեղակալ Ֆուադ Գահրամանովը՝ նշելով, որ իշխանությունները պատրաստվում են սադրանքների մասնակիցների դեմ:
Դատելով լուսանկարներից՝ հանրահավաքի մասնակիցների թիվը մեծ չէ: