«Անպարտելի» ադրբեջանական բանակը ոչ վաղ անցյալում հայկական կողմից անառարկելի պարտություն է կրել Արցախյան պատերազմում, պարոն գեներալ


00:47 , 9 նոյեմբեր, 2014

Գուշակեք, թե այս խոսքերը ով, երբ և որտեղ կարող է ասած լինել. «Ձեզանով [Ադրբեջանի զինուժ] հպարտանում եմ: Ձեր բարոյահոգեբանական վիճակը, զինվորական տեխնիկան, զենքերը լավ վիճակում են: Սա ինձ շատ է ուրախացնում: Թուրքիան մշտապես Ադրբեջանի կողքին է: Ադրբեջանի և Թուրքիայի զինվորներն անպարտելի են: Պատերազմներում մենք սա բազմիցս ցուցադրել ենք»:

Հիմա հեղինակը, պայմաններն ու իրականությունը:

Հեղինակ` 
Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Զեքաի Աքսակալլը:

Պայմաններ`
Նոյեմբերի 8-ին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում (Արցախի հատված) ադրբեջանցի զինծառայողների հետ զրույցում, ըստ թուրքերի` հայկական դիրքերը դիտելուց հետո:

Իրականություն`
«Անպարտելի» ադրբեջանական բանակը ոչ վաղ անցյալում հայկական կողմից անառարկելի պարտություն է կրել Արցախյան պատերազմում, պարոն գեներալ: