Վանքի և եկեղեցու տարբերությունը


23:32 , 8 նոյեմբեր, 2014

Նկատել եմ, որ երբեմն շփոթում են ԵԿԵՂԵՑԻ և ՎԱՆՔ բառերը:
Եկեղեցին քրիստոնեական տաճարն է, որտեղ կատարվում են կրոնական ծեսերը և արարողությունները: Օրինակ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Սուրբ Գևորգ եկեղեցի, Սուրբ Աստվածածին եկեղեցի և այլն:
Վանքը վանականների կրոնական համայնքն է, որը եկեղեցական-տնտեսական կազմակերպություն է: Այն նաև կրոնական, մշակութային կառույց է, որտեղ մեկտեղված են կրոնական և աշխարհիկ շինությունները:
Օրինակ՝ Տաթևի վանք կամ վանական համալիր, Գեղարդի վանք և այլն: