Ստամբուլում Թաթա Սիմոնյանի համերգի բոլոր տոմսերը վաճառված են


17:32 , 8 նոյեմբեր, 2014

Այս տարի ամռանն ԱՄՆ-ում կայացած մենահամերգներից հետո Թաթան ելույթ կունենա Ստամբուլում բնակվող մեր հայրենակիցների առջև: Նոյեմբերի 15-ին և 17-ին «Զորլու» կենտրոնում տեղի կունենան ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանի մենահամերգները:

Համերգներն իրականացվելու են «Գարակէոզյան» հայկական վարժարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:

Նշենք, որ մենահամերգներին մասնակցելու են Մոսկվայի պետական պարային «Մյուզիք հոլի» մենակատարները:

Շարունակությունը` այստեղ