Մարդիկ թյուր պատկերացում ունեն քարոզչություն երևույթի մասին


22:57 , 25 փետրվար, 2012

«Եվրասիա» հիմնադրամի կազմակերպած քննարկումների ընթացքում կրկին երևաց խնդիրը. մարդիկ ասում են «քարոզչություն», բայց հետագա ասածներից պարզ է դառնում, որ բավականին թյուր պատկերացումներ ունեն քարոզչություն երևույթի մասին... Օրինակ՝ ամեն ոք հակառակ կողմի ասածը քարոզչություն է պիտակում, իսկ իր ասածը համարում է անաչառ լրատվություն, որով ժողովուրդը պիտի «ճիշտ» կողմնորոշվի։ Իրականում քարոզչությամբ զբաղվում են բոլորը։ «Բանակն իրականում» խմբի քարոզչությունը որևէ բանով չի տարբերվում «Զինուժի» քարոզչությունից, ուղղակի մինուս նշանով է։