Եռյակն արևելյան թխվածքաբլի՞թ է, թե՞ քաղաքական ուժ


12:39 , 7 նոյեմբեր, 2014

Եռյակի յուրաքանչյուր նիստից, հանրահավաքից, քննարկումից անմիջապես հետո հաջորդում է ոչ իշխանական ուժերի պատգամավորների հայտարարություները, որում տեղի-անտեղի օգտագործում են «համաժողովրդական շարժում» արտահայտությունը:
Էլ չեմ խոսում այն մասին, որ եռյակի գործիչները ջանք ու եռանդ չեն խնայում, մեկը մյուսի ետևից «համաժողովրդական շարժման» մասին պաթետիկ գրառումներ շռայլել համայն ֆեյսբուքում:

Նախքան «համաժողովրդական շարժում» արտահայտություն անելը կառաջարկեմ անցկացնել սոցիոլոգիական հարցում, թե 10 մարդուց քանիսն է տեղյակ եռյակի մասին: Կարծում եմ՝ շատ շատերը դեռ չգիտեն եռյակն արևելյան թխվածքաբլի՞թ է, քաղաքական ու՞ժ, թե՞ ընդհանրապես մասնավոր ծննդատան անվանում: