«Իրատես de facto». Սամվել Ալեքսանյանը լծվել է «Մալաթիա» հիվանդանոցի «գլխին» կուտակված «սև ամպերը» ցրելու գործին


08:10 , 7 նոյեմբեր, 2014

««Մալաթիա» ԲԿ-ում տեղի ունեցած ցավալի իրողությունը՝ լույս աշխարհ էր եկել առանց վերջույթների երեխա, լրատվամիջոցներում լայն արձագանք ունեցավ, դրան անդրադարձան ոլորտի մասնագետներն ու առողջապահության նախարարը: Նորածնի հարազատները մեղադրում են «ԷԽՕ»–ի բժշկին: Հիվանդանոցի վարկանիշին սպառնացող այս դեպքը «խռովել» է հիվանդանոցի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հոգին: Ու նա լծվել է հիվանդանոցի «գլխին» կուտակված «սև ամպերը» ցրելու գործին: Մեր տեղեկություններով, Ալեքսանյանը զբաղված է տարբեր լրատվամիջոցների հիվանդանոցի առավելությունները գովազդող նյութեր տրամադրելով»,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։