Ռեփեր Jay Z-ն գնել է Armand de Brignac բրենդը


18:02 , 6 նոյեմբեր, 2014

Neonews.am-ը գրում է․

Ռեփեր Jay Z-ն  գնել է թանկարժեք շամպայն արտադրող Armand de Brignac բրենդը: Այս մասին  հայտնում է The Independent-ը: Նա նախկինում Armand de Brignac-ի շամպայնը «նկարահանել էր» իր Show Me What You Got տեսահոլովակում: 

Գործարքի արժեքը չի նշվում: Սա Ջեյ Զիի վերջին խոշոր գործարքներից է: 44-ամյա Ջեյ Զին հայտնի է շամպայնի հանդեպ իր սիրով: Իսկ ֆրանսիական Armand de Brignac-ի մեկ շիշը վաճառվում է 300 ԱՄՆ դոլարով