Հայկական «դարդոտ վիճակը» հիմնականում կեղծ վիճակ է


11:49 , 6 նոյեմբեր, 2014

Երեկ մի քանի վարկյան լսեցի ՖԲ ում պտտվող Ձախ Հարութի «Տարիներս անցան» երգի ԱՆՏԱՂԱՆԴ ռեմեյքը ու մի բան զգացի...
Ախր էդ երգի օրիգինալն էլ մի բան չի, որ լսել եմ միլիոն անգամ, էլ խմած, էլ սիրահարված ու եսիմ ինչ վիճակներում)))
Էդ երգը կարելի է լսել մի 4-5 անգամ ողջ 100 ամյա կյանքի ընթացքում, այսինքն 4-5 անգամից ավել չարժե նման դարդոտ վիճակների մեջ լինել)))
Բայց մենք 15-16 տարեկան երեխեք էինք ու «Տարիներս անցան» էինք լսում, տո «50 տարին կոտրեց դուռս» էինք լսում))))))))
Տխուր, մեկը մյուսից հոգնած թեմաներ...
Չնայած զուգահեռ իտալական էստրադա էինք լսում, հետո «Երաժշտական փոստարկղը» վարակեց Մերկուրիով, Քոլինզով և ուրիշ լավ ռիթմերով, էս դարդոտ երգերը, մասնավորապես՝ «Տարիներս անցան»-ը մինչ երեկ դեռ լրիվ ուրիշ կերպ էի ընկալում... 
Հայկական «դարդոտ վիճակը» հիմնականում կեղծ վիճակ է...