Շատ խելացի առաջարկություններ քարշ են եկել քաղաքապետարանում, նախագահականում, ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի գրասենյակներում, բայց դրանց վրա անգամ ուշադրություն էլ չեն դարձրել


02:00 , 6 նոյեմբեր, 2014

 Հայաստանում իշխանության ներքևի օղակներից սկսած մինչև վերևի օղակները բռնում են հատկապես տնտեսության զարգացմանն ուղղված քիչ թե շատ խելացի առաջարկություններ ներկայացնող մարդկանց ոտքից, որպեսզի նմանատիպ անձինք արենայում իրենց նոր գաղափարներով չերևան և ստվեր չգցեն ինչ-ինչ «անգերազանցելի» տգետների վրա: Դա նախանձի և հասարակության դեգրադացիայի արդյունք է, իսկ այդ ճանապարհը տանում է ազգի ինքնաոչնչացման, քանի որ ժանգոտվում է մտավոր պոտենցիալը: Կարող եմ անգամ օրինակներ բերել, երբ նմանատիպ գրավոր առաջարկությունները քարշ են եկել քաղաքապետարանում, նախագահականում, ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի գրասենյակներում, բայց դրանց վրա անգամ ուշադրություն էլ չեն դարձրել, որպեսզի հանկարծ իրենց գլխին գլխացավանք չլինի: Նշեմ, որ ֆինանսական մեծ ներդրումներ պահանջող ծրագրերն առաջին հերթին պետք է իրականացնեն իշխանությունները, քանի որ, եթե ընդդիմությունը շատ ծրագրերի մասին անգամ բարձրաձայնի խորհրդարանում, միևնույն է՝ դրանց իրագործման համար ֆինանսական լծակների գերակշիռ մասն իշխանությունների ձեռքերում է կենտրոնացած: