Հայաստանի վիճակը այսպիսին չէր լինի, եթե քաղաքական գործիչները գոնե մի քիչ հասկանային հայ ժողովրդին:


22:42 , 5 նոյեմբեր, 2014

Վերջերս ֆեյսբուքում շատ էին գրում, թե Բուրկինա Ֆասոյի չափ էլ չկանք, այնտեղ էլ իշխանափոխություն եղավ, իսկ մենք դեռ այս վիճակում ենք: Ես զարմանում եմ, դուք իսկականից չե՞ք հասկանում, թե՞ այդքան վատ եք ճանաչում ձեր ժողովրդին: Բուրկինա Ֆասոյի ու այդ տիպի աֆրիկյան պետություններին բնորոշ է բազմամյա ռազմական հեղաշրջումները և քաղաքացիական պատերազմները, իսկ Հայ ժողովուրդը հազարամյակների ճանապարհ է անցել, հազարամյա փորձ է կուտակել, հազարամյակներով ձևավորված հոգեկերտվածք ունի ու այդքանից հետո ուզում եք, որ մենք աֆրիկյան տիպի հեղաշրջումնե՞ր իրականացնենք:
Չնայած պետք չէ զարմանալ. Հայաստանի վիճակը սենց չէր լինի, եթե քաղաքական գործիչները, վերլուծաբանները, լրագրողները և մյուսները գոնե մի քիչ հասկանային Հայ ժողովրդին: