6-7 տարեկան երեխաներին նորմալ կրթության պայմանների ապահովման համար փող չկա՞


16:37 , 5 նոյեմբեր, 2014

Դպրոցների ջեռուցումը քաղաքապետարանը որոշել է միացնել նոյեմբերի 15-ից: Հիմա հարցերի շարք. որոշում ընդունողները առավոտյան 8:30 մտե՞լ են որևէ դպրոցի դասարան, իրենց աշխատասենյակներում առանց ջեռուցման, տաքացուցիչ կարո՞ղ են նստել։ Էրեբունի-Երևանի և այլ թիթիզությունների վրա, փուչիկներ գնելու վրա միլիոններ կարողանում են ծախսել, բայց 6-7 տարեկան երեխեքին նորմալ կրթության պայմանների ապահովման համար փող չկա՞։ Տարոն Մարգարյան, ակնկալում եմ ռեալ պատասխան գոնե այս մեկ հարցին, ինչպե՞ս իմ 8 տարեկան աղջկան ուղարկեմ ցուրտ դասասենյակում սովորելու։ Ավելացնեմ, որ երեխեքը հերթով հիվանդանում են: Կուզեի մյուս ծնողների կարծիքն էլ լսել: