Ինչո՞ւ Հայաստանը չի ցանկանում մասնակցել Եվրատեսիլին (ըստ Ադրբեջանական մամուլի)


18:52 , 25 փետրվար, 2012

 

Ադրբեջանական բոլոր կայքերն ու լրատվամիջոցները` հատկապես ադրբեջանական ATV հեռուստալիքը Հայաստանը ներկայացնում են որպես  ծայրահեղ աղքատ մի երկիր: Եվ զարմանալի չէր նաև այն փաստը, որ ազերիները Եվրատեսիլին չմասնակցելու հայ երգիչների հայտարարությունը մեկնաբանեցին հետևյալ կերպ. «ՀԱՅԵՐԸ ՓՈՂ ՉՈՒՆԵՆ, ՈՐ ՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ»:
Գաղտնիք չէ, որ Ալիևյան վարչակարգը տարիներ շարունակ սեփական բնակչությանը ցույց տալ, որ Հայաստանի բնակչությունը աղքատության պատճառով լքում է երկիրը, իսկ Ադրբեջանը ընդհակառակը` տարեցտարի բարգավաճում: Սրանով Ալիևն էլ ավելի է ցանկանում ընդգծել Հայաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջանի բացարձակ առավելությունը: