Մեծ մտավախություն ունեի, որ իմ և Վաչեի՝ հանցագործի կերպարները, միգուցե չընդունվեն ձեր կողմից


04:54 , 5 նոյեմբեր, 2014

 Սիրելիներս, ուզում եմ ձեզ մի բան պատմել «Ինձ չսպանես»–ի մասին …
Երբ ստացա դուետի առաջարկը, իսկույն տեսահոլովակի մտահղացում ունեցա, որը տարբեր էր իմ նախորդ տեսահոլովակներից իր տեսակով ու ժանրով։
Չնայած որ այն փոքր–ինչ պրովոկացիոն էր, միևնույնն է, ձեր խոնարհ ծառան (այսինքն՝ ես) սկսեց գրել տեսահոլովակի սցենարը։
Երբ վերջինս ավարտին հասցրի և կասկածը սրտումս՝ պատմեցի ռեժիսորին, Վահրամին, Վաչեին ու նրա պրոդյուսերներին, տեսահոլովակի իդեան ու սյուժեն ընդունվեցին միաձայն, միայն ես էի դեռ շարունակում կասկածել…
Ե՛Վ պատմել էի, և՛ անմիջապես փոշմանել. մեծ մտավախություն ունեի, որ իմ և Վաչեի՝ հանցագործի կերպարները միգուցե չեն ընդունվի ձեր կողմից, բայց հետևելով տեսահոլովակի գրանցած հաջողություններին՝ հիմա խիղճս համեմատաբար ավելի հանգիստ է։ Շնորհակալ եմ նման ընդունելության համար։