Գրանտները շահելուց հետո ի՞նչ արդյունք ենք տալիս Հայաստանի հասարակությանը


01:15 , 5 նոյեմբեր, 2014

 Որևէ լեգիտիմ աղբյուրից գրանտներ ստանալն ամոթ չի… Այդպես են հսկա գործեր անում գիտնականներ, բժիշկներ, ճարտարապետներ ու քաղաքագետներ… Հարցը նրանում է, որ գրանտները շահելուց հետո ի՞նչ արդյունք ենք տալիս Հայաստանի հասարակությանը… Ու հասկանում ես, որ Հայաստանում մարդիկ միայն վախով են աշխատում կամ վախի ճնշման տակ են արտադրում ու կարգուկանոնին հետևում… Սա աբսուրդ է…Քչերն են ԿԱՄԱՎՈՐ, ԱԶՆԻՎ ԱՇԽԱՏՈՒՄ, ԱՐՏԱԴՐՈՒՄ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ… Մեր բնավորության, արժեքների խախտում է տեղի ունեցել շատ երկար տարիներ ի վեր, ու այս ահավոր հիվանդությունից չենք կարողանում դուրս գալ… Ու նույնիսկ սերնդափոխությունը չի օգնում այս հիվանդությանը… Երեխաները սովորում են այն, ինչ տեսնում են իրենց ընտանքներում ու պետական կառույցներում…