Լևոն Տեր-Պետրոսյան. Եվրոպան մեզ չի դավաճանում, Եվրոպան ինքն իրեն է դավաճանում


12:49 , 14 սեպտեմբեր, 2012

Քանի որ վերջին իրադարձությունների հետ կապված Եվրոպային հնչեցվող մեղադրանքները շատացել են, մեջբերեմ Տեր-Պետրոսյանի Եվրոպային «ուղղված» ելույթից մի հատված...
«...ես մեր ավանդական հոգեբանության նման չեմ մեղադրի Եվրոպային, չեմ ասի, ինչպես Եղեռնի ժամանակ ասացին, որ Եվրոպան դավաճանեց մեզ... ոչ... Եվրոպան մեզ այն ժամանակ էլ չի դավաճանել, այսօր էլ, եթե վարվի ոչ այն կերպ, որը նրանից պահանջվում է` մեզ չի դավաճանելու, մենք նրան չենք մեղադրելու... Եվրոպան կդավաճանի իրեն, Եվրոպան կդավաճանի իր դավանած սկզբունքներին, Եվրոպան կդավաճանի դեմոկրատիային, իրավական պետությանը, Եվրոպան կդավաճանի եվրոպական, արևմտյան, համաշխարհային քաղաքակրթությանը....» , փետրվար 2008թ.