Իրականում որտե՞ղ է տեղի ունենալու Հասմիկ Ղարիբյանի հոգեհանգիստը


16:36 , 4 նոյեմբեր, 2014

Սիրելի լրագրողներ, այսօր կայքերում շրջանառվում է մեկ տեղեկատվություն, որ ԱՄՆ-ում մահացած երիտասարդ երգչուհի, դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու կիրակի օրը Ս. Լեոն եկեղեցում: Իսկապես ցավալի կորուստ է ամենքիս համար, և այսօր այլ բան չի մնում անելու, քան աղոթելու նրա հոգու հանգստյան համար: Չգիտեմ` ո՞վ է այս լուրի հեղինակը, քանզի բոլորը պարզապես վերցրել են այն և չեն նկատել մեկ բան. եկեղեցու անունը Սրբոց Ղևոնդյանց է, որը թարգմանությունն է անգլերեն St. Leon Armenian Church-ի: Երբեմն արժե համացանցն օգտագործել նաև նման բաներ փնտրելու և ճշգրտելու համար: