Քաղաքական գործչի ազնիվ լինելն էլ են ծաղրի ենթարկում


22:35 , 3 նոյեմբեր, 2014

Բանն այնտեղ է հասել, որ քաղաքական գործչի ազնիվ, սկզբունքային, ոչ վատահամբավ ու ոչ կոռումպացված լինելն էլ են ծաղրի ենթարկում: Այսինքն՝ օրինակելի քաղաքական գործիչը նա է, որ ճիշտ պահին թռչում է Ազատության հրապարակ, մի երկու խրոխտ ելույթ ունենում՝ թքելով ժողովրդի հավաքական հիշողության վրա (հետո ի՞նչ, թե իր ողջ պաշտոնավարման ընթացքում ինչով է զբաղվել և ինչ կենսագրությամբ է հայտնի), միանգամից դառնում է «մերոնքական» և անհաշտ պայքար սանձազերծում ռեժիմի դեմ: Դե պարզ է, ձեռքի հետ էլ ռեժիմի ընձեռած հնարավորությունների շրջանակներում պաշտոնի-բիզնեսի-օբյեկտի հարցեր է լուծում: Իրեն ոչ ոք հո չի՞ ասելու ծախված կամ դավաճան: