Ամուսնու ծննդյան տարեդարձի հաջորդ օրը մահացավ դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը. «Էությամբ գիտեմ, որ հաղթող եմ»


14:01 , 2 նոյեմբեր, 2014

Iravunk.com-ը գրում է.

«Ես էությամբ գիտեմ, որ հաղթող եմ: Վստահություն ունեմ իմմեջ: Ինչ գործ որ անում եմ, վստահ եմ, որ շատ լավ եմ անում: Ոչմի րոպե չեմ վախենում կամ կասկածում, չգիտեմ` դա լա՞վ է, թե՞վատ: Այստեղ արդեն այլ խնդիր է` հաղթանակն ինձ կտա՞ն», - «Իրավունքի» հետ հարցազրույցներից մեկում ասել է ՀԱՍՄԻԿ ՂԱՐԻԲՅԱՆԸ, սակայն հիվանդությունն ավելի դաժան գտնվեց սիրված դերասանուհու հանդեպ:

34-ամյա Հ. Ղարիբյանը, մեկ տարի առաջ ամուսնացել էր երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ,  եւ բնակվում էր ԱՄՆ-ում, սակայն այսօր` ամուսնու ծննդյան հաջորդ օրը երիտասարդ դերասանուհին հեռացավ կյանքից` այդպես էլ չհաղթահարելով քաղցկեղը:
Հիշեցնենք, որ Հասմիկ Ղարիբյանը դերասան Իշխան Ղարիբյանի դուստրն էր: 1997թ. ավարտել է Երեւանի Յավորովի անվան միջնակարգ դպրոցը ու Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: 

Շարունակությունն՝ այստեղ