Համակարգային ռազմավարական մոտեցում դրսևորելու դեպքում, որ հնարավոր է միայն որակապես նոր իշխանության պայմաններում, կարելի է իսկապես արդար լուծում գտնել


01:27 , 2 նոյեմբեր, 2014

 Արա Ներսիսեանը գրել էր.«Անկեղծ ասած ինձ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:Դա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված ժողովրդի դարդն է:Ուզում են, թող անկախ պետություն լինեն, ուզում են, թող դառնան ՀՀ-ի մարզ, ուզում են թող դառնան ԱՀ-ի մարզ, ուզում են թող դառնան ՌՖ-ի մարզ, դա իրանց որոշելիքնա:Բայց ես դեմ եմ, որ հանուն էդ տարածքի, ՀՀ-ն դառնա ՌՖ-ի մարզ»:Սա էլ իմ գրածն է մեկնաբանութիւններում,.«Արայի ասածը ստեղծուած իրավիճակից է բխում, իսկ այն հետեւանք է մեր ունեցած (կամ չունեցած իշխանութիւնների) դիւանագիտական ճակատում բացարձակ տգիտութեան, անգործութեան եւ ստրկամտութեան (հանկարծ ռուսները չնեաղանան, որ ապօրինի ենք համարում 1921-ի մարտի 16-ը)։ Շատ քիչ մարդ կը համարձակուէր հնչեցնել ԱՐԱ Ներսիսեանի ասածը, չնայած ո՞վ է կասկածում, որ երբեմն հրաժարւում են մարմնի մի մասից, որպէսզի փրկեն ամբողջը... Իմ մասով՝ կարծում եմ որ համակարգային ռազմավարական մոտեցում դրսեւորելու դէպքում, որ հնարաւոր է միայն որակապէս նոր իշխանութեան պայմաններում կարելի է իսկապէս արդար (միջազգային իրաւունքին հիմնուած) լուծում գտնել»: