Օձի խայթոցից հետո 13-ամյա աղջկա մոտ փտախտ է սկսվել


16:10 , 1 նոյեմբեր, 2014

«Instagram»-ի օգտատերերից մեկը իր էջում տեղադրել է մի 13-ամյա աղջկա ոտքի լուսանկարը, ում մի ամիս առաջ օձ էր խայթել։ Ինչպես պարզ դարձավ, վերջույթի նեկրոզը (մեռուկ) պայմանավորված էր սխալ բուժմամբ։ 

13-летняя жертва укуса змеи начала превращаться в мумию

 
Խայթոցից տուժած աղջկա անունը չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ նա Վենեսուելայի բնակչուհի է։ Սողունի հարձակման ժամանակ աղջիկը նաև կոտրել է արմունկը։   

13-летняя жертва укуса змеи начала превращаться в мумию

Տուժած երեխային անհապաղ հիվանդանոց չեն տեղափոխել։ Նրան մի ամիս շարունակ բուժել են ժողովրդական միջոցներով։ Աղջկա հարազատները դիմել են Վենեսուելայի բուժհաստատություններից մեկի բժիշկներին միայն այն ժամանակ, երբ աղջկա ոտքը սևացել է և սկսել է փտել։ Աղջկա սևացած ու նեխած ոտքը հետազոտած բժիշկները սարսափելի ախտորոշում տվեցին. ռաբդոմիոլիզ՝ ախտաբանական համախտանիշ, որը բնորոշվում է մկանային հյուսվածքների բջիջների քայքայմամբ։    
13-летняя жертва укуса змеи начала превращаться в мумию
Թեպետ բժիշկները հակաբիոտիկային բուժում են նշանակել, 13-ամյա աղջկա վիճակը գնալով վատանում է։ Բրիտանացի բժիշկ Արուն Գոշը, ով նայել է աղջկա ախտահարված ոտքի նկարը, ասել է, որ աղջիկը կարող է մահանալ օձի թույնից, և նրան փրկելու միակ միջոցը ախտահարված ստորին վերջույթի անդամահատումն է։ Բժիշկն իր խոսքում նշել է.

«Խայթոցից հետո աղջկան փորձել են փրկել վերքի ախտահարումից, սակայն ոչ թունավորումից։ Ներկայումս նա հակաբիոտիկներ է ընդունում, սակայն դրանք օձի թույնի թունավորումից չեն կարող ազատել աղջկան։ Այդ թունավորումը կաթվածահար է անում նյարդերը և արյան լերդացման հանգեցնում։ Սխալ բուժման դեպքում ռաբդոմիոլիզը կարող է վնասել երիկամներին։ Եթե զարկերակային ճնշումն էլ ցածր լինի, հիվանդի մոտ կարող է երիկամային անբավարարություն առաջանալ, և նա կարող է անգամ մահանալ։ Տվյալ դեպքում տեղի է ունեցել ոտքի ստորին մասի փտախտ, և նեկրոզն աստիճանաբար տարածվում է դեպի վեր։ Բացի այդ, պարզ երևում է, որ մյուս ոտքը ևս տուժել է նեկրոզից։ Ուշադրություն դարձրեք աղջկա մյուս ոտքին. այն ասես մաշված լինի։ Եթե ախտահարված ոտքը չհատվի, աղջկան հազիվ թե հաջողվի փրկել»։
Ցավոք, եթե անգամ անդամահատությունը կատարվի, երաշխավորված չէ, որ վիրահատությունից հետո աղջիկը կփրկվի։