Արդյո՞ք պետք է այսչափ անդրադառնալ և լուսաբանել «օրենքով գողերին» և գողական աշխարհին վերաբերող կյանքը


14:57 , 1 նոյեմբեր, 2014

Հետևելով հայկական կայքերի ամենաընթերցված նյութերի աղյուսակին՝ կարելի է նկատել, որ մեր հասարակությունը մեծ ուշադրությամբ հետևում է «օրենքով գողերի» և գողական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: Այս օրերին լրահոսը լեփ-լեցուն է «օրենքով գող» օրենքով գողի և այլ գողերի մասին նյութերով, յուրաքանչյուրն իր տեսակետն է ներկայացնում, իր կարծիքը հայտնում, բայց ամենից շատ ինձ զարմացրեց այն փաստը, որ երիտասարդ աղջիկ լրագրողները խորը վերլուծական հոդվածներ են գրում՝ վերլուծելով «օրենքով գողերի» կյանքը, գործունեությունը, ինչ-որ տեղ նաև հակադրվելով նրանց տեսակետներին, և ակամայից հարց է առաջանում, թե ինչու՞ են այդ աղջիկները դարձել լրագրող:

Հ.Գ. Արդյո՞ք պետք է այսչափ անդրադառնալ և լուսաբանել «օրենքով գողերին» և գողական աշխարհին վերաբերող կյանքը: