Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


14:08 , 1 նոյեմբեր, 2014

ԴԴմագլուխների ժամանակը...

Եռյակը Օպերան բռոնյա ա արել ու իրա համար խախանդ մի կողմ ա քաշվել: Ամեն ուրբաթ հանրահավաք էինք կանխատեսում, բայց ոնց հասկանում եմ՝ եռյակի մեջ անջրպետը խորանում է, ու նրանք չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ և ամենայն հավանականությամբ դա է պատճառը, որ ոչ հանրահավաք են անում ոչ էլ հանրահավաքի մասին խոսում են, ես կասեի՝ նույնիսկ այնպես են անում, որ հանրահավաքի մասին մոռացվի: Իջել են ջրի հատակը, միջև անցնի վտանգը:

Երկնակամարում նոր կուսակցություն կարող է փայլատակել: Մթոմ 70-80 կուսակցությունը քիչ էին, հիմա էլ Նիկոլ Փաշինյանը որոշել է իրենց քաղաքացիական պայմանագիրը դարձնել կուսակցություն: Ժողովուրդ հաջողությունը կուսակցություն ստեղծելու մեջ չի, ես կասեի ավելին՝ անհաջողությունն է կուսակցությունների մեջ: Կուսակցությունը կամ եղած կամ չեղած, գործն ա կարևոր:

Ադրբեջանցի դիվերսանտների հարցը արդիական կմնա այնքան ժամանակ, մինչև նրանց դատը չավարտվի: Իհարկե, որոշ դդմագլուխներ կան, որ մինչև հիմա ասում են, թե դրանք դիվերսանտ չեն, բայց դե իրականությունն ավելի քան պարզ է: Հիմա էլ դիվերսանտներն իրար մեղադրում են ամերիկյան գործակալ լինելու մեջ: Մի խոսքով ադրբեջանցի անուղեղը մնում ա ադրբեջանցի անուղեղ:

Չգիտեմ դուք ոնց, բայց ես կարոտել եմ Վարդան Պետրոյանի հումորային երեկոներին ու նրա անհատական ոճին: Մեծ արտիստ է, բայց մյուս կողմից հիշում եմ երկու երեխայի մահն, ու խառնվում է ամեն բան իրար: Աստված տա, այս դատավարությունը շուտ վերջանա, եթե Պետրոսյան Վարդանը մեղավոր է, նա չի խուսափի պատժից, եթե մեղավոր չի՝ նրան պետք է օգնենք, որ հաղթահարի այս ծանրությունը ու կրկին բեմ բարձրանա:

Հիմա նորից հիշենք դդմագլուխներին ու նրանց տոնը: Երեկ կրկին այս թեման շատ շահարկվեց: Փորձի համար երեկոյան մի քիչ քայլեցի ՀՍ պողոտայով ու նկատեցի, որ մեծ մասը 10-ից 17 տարեկան երեխաներն են ներկվել (մեծերն էլ, ամենայն հավանականությամբ, փաբերում էին տժժում): Չեմ հասկանում՝ սատանա դառնալու կայֆը ո՞րն ա: Կամ էս ցրտին շատ կարճ հագնվելու ու ոտերը սպիտակ ներկելու հետաքրքրությունը ինչի՞ մեջ ա: Մի խոսքով, չհասկացա ինչ բալ-մասկարադ էր ու ինչ կապիկություն էր տիրում: