Փտած կապիտալիզմի հարուստ երկրներում էլեկտրաէներգիան ազգովի խնայում են


11:59 , 1 նոյեմբեր, 2014

Առավոտ կանուխ էլեկտրաէներգիայի խնայողության մասին մի նյութ աչքովս ընկավ: Ուրեմն այսպես՝ էն փտած կապիտալիզմի հարուստ երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ճապոնիայում էլեկտրաէներգիան ազգովի խնայում են: Գրեթե պետական քաղաքականություն է: Բնակարաններում ջերմաստիճանը 18 աստիճանի կողմերն ա: Գիշերները ջեռուցումն անջատում են, որ խնայողություն լինի: Մի խոսքով՝ փորձում են հոսանքի ու ջեռուցման ծախսերը նվազագույնի հասցնեն: 
Եվ եթե անկեղծ լինենք, ապա պետք է ընդունենք, որ մենք խնայել չենք սիրում: Հիշում եմ անցած տարի կոմունալ ծախսերին 100.000 դրամ տվող իմ ծանոթներին, որոնց տներում ջերմաստիճանը 25-ից չէր իջնում, ու տրտնջում էին:

‪#‎չգիտեմ_ինչու_է_այդպես‬