Ռումինիայի նախագահի երազանքը


11:49 , 1 նոյեմբեր, 2014

Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն հայտարարել է, որ Ռումինիայի և Մոլդովայի միավորումն իր երազանքն է, քանի որ իրենք երկու պետությունում ապրող նույն ազգն են: Բեսեսկուի երազանքը, թերևս, անկատար մնա, որովհետև Մոլդովայում այս հարցի շուրջ կոնսենսուս չկա: Բացի այդ, Ռուսաստանը հայտարարել է, որ Մոլդովայի կարգավիճակի փոփոխության դեպքում վերանայվելու է նաև Մերձդնեստրի կարգավիճակը: