Պատից կախված հրացանը տարին մեկ անգամ կարող է կրակել


00:31 , 1 նոյեմբեր, 2014

Շատ երկրներում իշխանությունները հաճախ կորցնում են սեփական ժողովրդի հետ շփման եզրերը` վախենալով նրա` երբեմն անկառավարելի կամ էլ կառավարելի ակտիվությունից: 
Ստացվել է այնպես, որ ճգնաժամային իրավիճակներում իշխանությունը սովորաբար կորցնում է անմիջապես ժողովրդին դիմելու ընդունակությունը, կամ, ըստ էության, բացահայտորեն վախենում է դիմել ժողովրդին` ներքաշելով նրան ռացիոնալ երկխոսության դաշտ… 
Ինչ խոսք, որևէ իշխանություն ապահովագրված չէ արտաքին բարոյական մաշվածությունից, որը, ցավոք սրտի, ուղեկցվում է ազդեցության տարբեր կլանների կոշտ պայքարով, ինչը հաճախ հանգեցնում է իշխող էլիտայի ներքին համախմբվածության բացակայությանը և լուրջ տարաձայնությունները մոռանալու անընդունակությանը: 
Իշխանությունները հաճախ հասարակության մեջ տիրող տրամադրությունների, ինչպես նաև էլիտաներում տեղի ունեցող գործընթացների մասին օբյեկտիվ տեղեկություններ չունեն կամ էլ ընդունակ չեն կատարել այդպիսի տեղեկությունների իրատեսական վերլուծություն: 
Այդ իսկ պատճառով, սովորաբար  «Ազատության հրապարակ»  ունեցող երկրներում, որտեղ ցանկացած պահի կարող է հավաքվել ժողովուրդը, իշխանությունները մինչև վերջին պահը համոզված են ճգնաժամը կանխելու իրենց ունակության վրա: 

Այս դեպքում, հնարավոր է, որ իշխանության համոզվածությունն ունի բավարար հիմքեր, սակայն քաղաքականության մեջ  «պատից կախված հրացանը տարին մեկ անգամ կարող է կրակել» ֆորմուլան կարող է գալ հրապարակ: Բայց այս ամենի մեջ շատ ավելի էական տարր է անկյուն քշված. Գրեթե միշտ հավուր պատշաճի գնահատական չի տրվում ընդդիմության կարողություններին: 

Ես վստահ եմ, որ դա ամենից կարևորն է, քանի որ այդ կարողության գերագնահատումը ոչ պակաս վտանգավոր է, քան թերագնահատումը: 
Երբեմն իշխանության անսպասելի հզոր արձագանքը դեռ թույլ ընդդիմության ակտիվությանը, իրենց կամքից անկախ, նպաստում է հենց իշխանության միջոցների հաշվին այդ նույն ընդդիմության գործողությունների ընդլայնմանը, որից մինչ օրս չեն կարողացել օգտվել ժամանակի ընդդիմադիրները կամ օգտվել են շատ վատ…