Իշխանությունը կվերարտադրվի, եթե չհանդիպի ընդդիմության ու հասարակության հակազդեցությանը


23:32 , 31 հոկտեմբեր, 2014

Չի կարելի այդքան պրիմիտիվ զուգահեռներ անցկացնել սահմանադրական փոփոխությունների ու իշխանության վերարտադրության ցանկության միջև: Իշխանությունը կվերարտադրվի, եթե չհանդիպի ընդդիմության ու հասարակության հակազդեցությանը, ու այստեղ սահմանադրական փոփոխությունների խնդիրն այնքան էլ կարևոր չէ: Օրինակ, տարիներ առաջ Վլադիմիր Պուտինն իր իշխանությունը վերարտադրեց՝ Դմիտրի Մեդվեդևին նախագահ «նշանակելով»: Ռուսաստանում որևէ մեկի մտքով անգամ չանցավ՝ դիպչել սահմանադրությանը: Սահմանադրությունը չի փոխվել նաև Թուրքիայում, սակայն երկիրը փաստացի ղեկավարում է ոչ թե սահմանադրական ավելի մեծ լիազորություններ ունեցող վարչապետ Դավիթօղլուն, այլ նախագահ Էրդողանը:
Նույն հնարքին կարող էր ու կարող է դիմել նաև Սերժ Սարգսյանը:

կից նյութն այստեղ