Արևմտյան լրատվամիջոցները ակտիվորեն լուրեր են շրջանառում այն մասին, որ դերասան Էշթոն Քետչերը դավաճանում է կնոջը` դերասանուհի Միլա Կունիսին: Եվ սա այն դեպքում, երբ արդեն օրեր շարունակ մամուլում լուրեր են հայտնվում այն մասին, որ նոր ծնողներ դարձած զույգը ապրում է համերաշխ ու երջանիկ ամուսնական կյանքով:
Քետչերի դավաճանության մասին հայտնել է վարսահարդար Լինն Միսսինգերը` նշելով, որ ինտիմ հարաբերությունների մեջ է եղել Քետչերի հետ: Նրա խոսքով` թեև այդ հարաբերությունները եղել են մոտ երկու տարի առաջ, սակայն դա այն ժամանակահատվածն էր, երբ դերասանը հանդիպում էր Միլա Կունիսի հետ: