Որտեղի՞ց հայաստանցու մեջ այսքան ագրեսիա


21:48 , 31 հոկտեմբեր, 2014

Մարդիկ զարմանում են՝ որտեղից հայաստանցու մեջ այսքան ագրեսիա, հատկապես այն հայաստանցու, որ 88-ին կիսվում էր տաք թեյով, բուլկիով ու նույնիսկ փողով՝ կավելացնեի ես: Երբ մարդիկ տուն են վերադառնում հաղթական պատերազմից, բայց տանը տեսնում են զոռբայություն, անիրավություն ու աղքատություն այլոց հարստության կողքին, միակ տրամաբանական հակաազդեցությունն ագրեսիվ վարքագիծն է: Դժբախտաբար, հաղթանակից 20 տարի անց էլ այդ երևույթները ոչ թե վերացել են, այլ ավելի են ծաղկել՝ ավելի խորացնելով ու համատարած դարձնելով, այսինքն՝ համընդհանուր կանոն սարքելով ագրեսիվ վարքը: