ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ միաբևեռ աշխարհի ժամանակներն անցել են. Իտալացի պատմաբան


19:59 , 31 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Միջազգային արենայում ստեղծված իրավիճակը չպետք է համեմատել սառը պատերազմի դարաշրջանի հետ, Ռուսաստանը միայն ջանում է պաշտպանել իր հետաքրքրությունները, իսկ ԱՄՆ-ը պետք է մոռանա միաբևեռ աշխարհի մասին և սովորի պայմանավորվել Մոսկվայի հետ, Tempi.it–ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Միլանի Կաթոլիկական համալսարանի միջազգային հարաբերությունների պատմաբան պրոֆեսոր Մասսիմո Դե Լեոնարդիսը:

Պրոֆեսորի կարծիքով, ժամանակակից Ռուսաստանն ավելի ուժեղ է դարձել և պաշտպանում է իր ազգային հետաքրքրությունները. «Ամերիկացիները պետք է Ռուսաստանի հետ հարաբերվեն ոչ այնպես, ինչպես անում էին Խորհրդային Միության հետ: Անիմաստ է աջակցել Արևմուտքի և Մոսկվայի միջև հարաբերությունների լարվածության աճին: ԱՄՆ-ը չպետք է մոռանա, որ միաբևեռ աշխարհի ժամանակներն արդեն անցյալում են»,-ասել է պատմաբանը: